Թբիլիսիում կանցկացվի հիդրոԷներգետիկային նվիրված միջազգային կոնգրես
https://parstoday.ir/hy/news/world-i53801-Թբիլիսիում_կանցկացվի_հիդրոԷներգետիկային_նվիրված_միջազգային_կոնգրես
Փետրվարի 15-16-ին Թբիլիսիում կանցկացվի «ՀիդրոԷներգետիկա. Կասպիական եւ Կենտրոնական Ասիա» միջազգային կոնգրեսը եւ ցուցահանդեսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Spitnik Վրաստան»-ին հայտնել են Vostock Capital ընկերությունում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2017 10:06 Asia/Tehran
  • Թբիլիսիում կանցկացվի հիդրոԷներգետիկային նվիրված միջազգային կոնգրես

Փետրվարի 15-16-ին Թբիլիսիում կանցկացվի «ՀիդրոԷներգետիկա. Կասպիական եւ Կենտրոնական Ասիա» միջազգային կոնգրեսը եւ ցուցահանդեսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Spitnik Վրաստան»-ին հայտնել են Vostock Capital ընկերությունում:

«Միջազգային կոնգրեսը պրոֆեսիոնալ հարթակ Է երկխոսության, փորձի փոխանակման, որոշումներ գտնելու եւ իշխանության ու բիզնեսի ներկայացուցիչների ջանքերի համախմբման համար՝ տարածաշրջանում հիդրոԷլեկտրակայանների շինարարության եւ արդիականացման մի ամբողջ շարք նախագծերի արդյունավետ իրագործման նպատակով»,-հայտնել են կոնգրեսի կազմակերպիչ ընկերությունում:  

Միջոցառման ընթացքում կներկայացվեն Թուրքիայում, Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Իրանում, Ռուսաստանում, Տաջիկստանում եւ Ղրղզստանում ինչպես խոշոր, այնպես Էլ միջին ու փոքր ՀԷԿ-երի նոր շինարարության եւ նորոգման ավելի քան 40 նախագծեր: Նախագծերի նախաձեռնողները կկարողանան համագործակցության հնարավորություններ փնտրել միջազգային կազմակերպությունների հետ:

Armenpress.am