Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նախազգուշացրել է Եմենում պատերազմից տուժածների վիճակի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i53893-Կարմիր_խաչի_միջազգային_կոմիտեն_նախազգուշացրել_է_Եմենում_պատերազմից_տուժածների_վիճակի_կապակցությամբ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նախազգուշացրել է պատերազմի ու պաշարման հետևանքով հազարավոր եմենցիների կենցաղային անմխիթար պայմանների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2017 14:07 Asia/Tehran
  • Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նախազգուշացրել է Եմենում պատերազմից տուժածների վիճակի կապակցությամբ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նախազգուշացրել է պատերազմի ու պաշարման հետևանքով հազարավոր եմենցիների կենցաղային անմխիթար պայմանների կապակցությամբ:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ շաբաթ օրը՝ փետրվարի 11-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տարածել է մի հաղորդագրություն, որտեղ ասված է.«Եմենի Թաազ և Ալ-Հադիդեհ նահանգներում իրադրությունը ճգնաժամային է․ հազարավոր եմենցիներ գտնվում են բախումների ու պատերազմի կիզակետում»:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Միջին Արևելքի հարցերով տնօրեն Ռաբիեր Մարդնինին հակամարտող կողմերին կոչ է արել հարգել միջազգային օրենքները:

Ուրբաթ օրը ՄԱԿ-ի մարդու իրավուքների գրասենյակը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան խստացրել է Ալ-Հադիդե նավահանգստի վրա կատարվող ռազմօդային հարձակումները և պաշարել է Եմենի խաղաղ քաղաքացիներին, ինչ ի հետևանքով վտանգվել են օգնության գործողությունները:

Հովանավորվելով ԱՄՆ-ի և Բրիտանիայի կողմից, Սաուդյան Արաբիան շարունակում իր հարձակումները է Եմենի ժողովրդի դեմ: