Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նախազգուշացրել է Եմենում պատերազմից տուժածների վիճակի կապակցությամբ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նախազգուշացրել է պատերազմի ու պաշարման հետևանքով հազարավոր եմենցիների կենցաղային անմխիթար պայմանների կապակցությամբ:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ շաբաթ օրը՝ փետրվարի 11-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տարածել է մի հաղորդագրություն, որտեղ ասված է.«Եմենի Թաազ և Ալ-Հադիդեհ նահանգներում իրադրությունը ճգնաժամային է․ հազարավոր եմենցիներ գտնվում են բախումների ու պատերազմի կիզակետում»:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Միջին Արևելքի հարցերով տնօրեն Ռաբիեր Մարդնինին հակամարտող կողմերին կոչ է արել հարգել միջազգային օրենքները:
Ուրբաթ օրը ՄԱԿ-ի մարդու իրավուքների գրասենյակը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան խստացրել է Ալ-Հադիդե նավահանգստի վրա կատարվող ռազմօդային հարձակումները և պաշարել է Եմենի խաղաղ քաղաքացիներին, ինչ ի հետևանքով վտանգվել են օգնության գործողությունները:
Հովանավորվելով ԱՄՆ-ի և Բրիտանիայի կողմից, Սաուդյան Արաբիան շարունակում իր հարձակումները է Եմենի ժողովրդի դեմ: