Վրաստանում ԱՄՆ-ի աջակցությամբ Զինուժի մարտական վերապատրաստման կենտրոն կկառուցվի
https://parstoday.ir/hy/news/world-i53935-Վրաստանում_ԱՄՆ_ի_աջակցությամբ_Զինուժի_մարտական_վերապատրաստման_կենտրոն_կկառուցվի
Վրաստանում ԱՄՆ-ի աջակցությամբ Զինված ուժերի մարտական վերապատրաստման կենտրոն կկառուցվի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2017 18:12 Asia/Tehran
  • Վրաստանում ԱՄՆ-ի աջակցությամբ Զինուժի մարտական վերապատրաստման կենտրոն կկառուցվի

Վրաստանում ԱՄՆ-ի աջակցությամբ Զինված ուժերի մարտական վերապատրաստման կենտրոն կկառուցվի:

Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը:

Վրացական գերատեսչությունից հայտնել են Գերմանիայում ամերիկյան ուժերի վերապատրաստման բազայում այսօր վրաց պաշտպանության նախարար Լևան Իզորիայի և Եվրոպայում ամերիկյան ցամաքային զորքերի հրամանատար Բեն Հոջեսի հանդիպման մասին:

 Վրաստանի ՊՆ-ի տվյալներով` հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Վրաստանի և ԱՄՆ-ի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության մասին փաստաթղթերը բնորոշում են փոխգործունեության երկարատև նպատակները: Երկու երկրի համագործակցության` ավելի վաղ հաստատված ծրագրով նախատեսվում է Վրաստանում Զինուժի մարտական պատրաստվածության կենտրոն ստեղծել` Գերմանիայում գործող ամերիկյան կենտրոնի օրինակով:

Tert.am