Հյուսիսային Կորեան հրթիռային փորձարկում է իրականացրել
Հյուսիսային Կորեան տեղեկացրել է Ճապոնիայի ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռ արձակելու մասին:
Հարավային Կորեայի բանակի շտաբը կիրակի առավոտյան հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի Փիոնգան նահանգից արձակված հրթիռի տեսակը դեռ պարզ չէ:
Համաձայն այս հաղորդման` Հարավային Կորեայի բանակը նշել է, որ արձակված հրթիռը կարող է լինել միջին հեռահարությամբ «Մոսոդան» բալիստիկ հրթիռ:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջունգ Ունը 2016 թվականի սկզբին նշել էր, որ Փխենյանը միջմայրցամաքային բլիստիկ հրթիռ փորձարկելու եզրափակիչ փուլում է գտնվում:
Արևմտյան երկրներն ու հատկապես ԱՄՆ-ն մտահոգ են Հյուսիսային Կորեայի միջուկային մարտագլխիկներ կրելու կարողությամբ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների կապակցությամբ:
Հյուսիսային Կորեան վերջերս իրականացրեց իր միջուկային հինգերորդ փորձարկումը:
Փխենյանն անգամներ ընդգծել է, որ շարունակելու է իր ռազմական կարողությունների ընդլայնումը: