Ռուսաստանը հերքել է Ֆրանսիայի ընտրություններին իր միջամտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i54212-Ռուսաստանը_հերքել_է_Ֆրանսիայի_ընտրություններին_իր_միջամտությունը
Ռուսաստանի կառավարության խոսնակը անհիմն է համարել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին Մոսկվայի միջամտության կապակցությամբ մեղադրանքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2017 04:02 Asia/Tehran
  • Ռուսաստանը հերքել է Ֆրանսիայի ընտրություններին իր միջամտությունը

Ռուսաստանի կառավարության խոսնակը անհիմն է համարել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին Մոսկվայի միջամտության կապակցությամբ մեղադրանքները:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Կրեմլի պալատի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեքշաբթի օրն ասել է. «Ֆրանսիայի նախագահական ընտրություններում առաջատար թեկնածու Էմանուել Մակրոնի ընտրական շտաբի դեմ Ռուսաստանի կողմից կիբեր ու լրատվական հարձակում իրականացվելու մասին հայտարարությունները ծիծաղելի են»:

«Մոսկվան երբևէ չի միջամտել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին և ապագայում էլ նման ցանկություն չունի: Միևնույն ժամանակ չի հանդուրժելու Ռուսաստանի ներքին հարցերին ցանկացած տեսակի արտաքին միջամտություն»,-ընդգծել է Պեսկովը:

Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Էմանուել Մակրոնի թեկնածությունը պաշտպանող «Էն Մարշ» կուսակցության գլխավոր քարտուղարը նախօրեին Ռուսաստանի ԶԼՄ-ներին, այդ թվում «Սպուտնիկ»-ին ու «Ռաշաթուդեյ»-ին մեղադրել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններին միջամտելու փորձ կատարելու մեջ: