Ավելացել է ԱՄՆ-ից դեպի Կանադա էմիգրանտների թիվը
Տվյալների համաձայն` ԱՄՆ-ի տարբեր խավերի բնակիչներ արտագաղթում են դեպի Կանադա:
«Ատլանտիկ» պարբերականի հաղորդման համաձայն` ավելացել է ամերիկացիների գաղթը դեպի Կանադայի Քեբեք նահանգ: 2016 թ.-ի ապրիլից մինև 2017 թ.-ի հունվարը ժամանակահատվածում 1280 ամերկացիներ արտագաղթել են Կանադա:
Հաղորդման համաձայն՝ սա երեք անգամ ավել է անցյալ քսան տարիների ընթացքում Կանդայից դեպի ԱՄՆ-ը արտագաղթածների թվից:
ԱՄՆ-ի պաշտոնյաները զգուշացրել են դեպի Կանադա արտագաղթող բնակիչների ավելացման վերաբերյալ:
Կանադայի պաշտոնյաները հայտարարել են, որ Քեբեք, Մանյուտոբա և Բրիթիշ Կոլումբիա նահանգներում ավելացել է անօրինական գաղթականների թիվը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի էմիգրացիոն քաղաքականությունները մտահոգություն է առաջացրել այդ երկրի հասարակության մոտ:
Այժմ մեծ թվով ամերիկացիներ փորձում են արտագաղթել Կանադա: