Իսլամն ահաբեկչության աղբյուր չէ. Մերկել
https://parstoday.ir/hy/news/world-i54616-Իսլամն_ահաբեկչության_աղբյուր_չէ._Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համոզված է, որ իսլամն ահաբեկչության աղբյուր չէ, իսկ մուսուլմանական երկրների հետ համագործակցությունը ջիհադիզմի դեմ պայքարի համար պարզապես անփոխարինելի է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2017 09:12 Asia/Tehran
  • Իսլամն ահաբեկչության աղբյուր չէ. Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համոզված է, որ իսլամն ահաբեկչության աղբյուր չէ, իսկ մուսուլմանական երկրների հետ համագործակցությունը ջիհադիզմի դեմ պայքարի համար պարզապես անփոխարինելի է:

«Ալ-Ջազիրայի» հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Մյունխենում անվտանգության հարցերով կոնֆերանսի ժամանակ՝ քննադատելով մուսուլմանական 7 երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ ժամանակավորապես արգելելու այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի փորձը:

«Կարծում եմ՝ ամենից առաջ այդ երկրները պետք է իրենց ներդրումն ունենան: Քանի որ միայն այդպես մենք կկարղանանք մարդկանց համոզել, որ իսլամը չէ ահաբեկչության աղբյուրը, այլ իսլամի թյուրըմբռնումը:

Ես ակնկալում եմ, որ իսլամական հոգևոր հեղինակությունները կգտնեն ինչ ասել՝ բաժանելու համար խաղաղ իսլամը և հանուն իսլամի իրականացվող ահաբեկչությունը: Մենք որպես ոչ մուսուլմաններ չենք կարող դա անել: Դա պետք է իսլամական հոգևորականությունը և իշխանություններն անեն»,- ասել է Մերկելը:

Գերմանիայի կանցլերը նաև նշել է, որ թեև Եվրոպայի հարաբերությունները Ռուսաստանի հետ շարունակում են բարդ մնալ, շատ կարևոր է շարունակել Մոսկվայի հետ համագործակցությունը ԴԱԻՇ-ի և մյուս ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: Մերկելը նաև ընդգծել է միջազգային կազմակերպությունների՝ ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի ամրապնդման անհրաժեշտությունը:

1in.am