ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննադատել է Եմենում իրականացվող ոճրագործությունները
https://parstoday.ir/hy/news/world-i54642-ՅՈՒՆԻՍԵՖ_ը_քննադատել_է_Եմենում_իրականացվող_ոճրագործությունները
ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննադատել է Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի ժողովրդի և երեխաների դեմ իրականցվող ոճրագործությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2017 14:08 Asia/Tehran
  • ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննադատել է Եմենում իրականացվող ոճրագործությունները

ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննադատել է Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի ժողովրդի և երեխաների դեմ իրականցվող ոճրագործությունները:

Եմենական «ՍԱԲԱ» լրատվական կայքի հաղորդման համաձայն` Եմենում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի տեղակալ Գրանտ Բերչարդը հայատարարել է.-«Եմենի դեմ հրահրված պատերազմի ընթացքում մինչ այժմ զոհվել են 1500 երեխաներ և հազարավոր երեխաներ հաշմանդամ են դարձել»:

Բերչարդը Սաուդյան Արաբիայի կողմից  Եմենի Արհաբ քաղաքի սգակիրների դեմ իրականացրած օդային հարձակումը ողբերգություն է բնութագրել:

Անցած շաբաթ Սաուդյան Արաբիայի կործանիչների կողմից Եմենի Արհաբ քաղաքի սգակիրների դեմ իրականացված օդային հարձակման հետևանքով զոհվել է 8 մարդ, ևս 10-ը վիրավորվել են: