Լըփենն ընդգծել է ԵՄ-ից Ֆրանսիայի դուրս գալու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i55046-Լըփենն_ընդգծել_է_ԵՄ_ից_Ֆրանսիայի_դուրս_գալու_անհրաժեշտությունը
Ֆրանսիայի Ազգային ճակատ ծայրահեղ աջակողմյան կուսակցության առաջնորդ Մարին Լըպենը հինգշաբթի օրը կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Ժամանակն է ընդմիշտ վերջ տալու ԵՄ-ի հետ մեր առնչությանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2017 04:16 Asia/Tehran
  • Լըփենն ընդգծել է ԵՄ-ից Ֆրանսիայի դուրս գալու անհրաժեշտությունը

Ֆրանսիայի Ազգային ճակատ ծայրահեղ աջակողմյան կուսակցության առաջնորդ Մարին Լըպենը հինգշաբթի օրը կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Ժամանակն է ընդմիշտ վերջ տալու ԵՄ-ի հետ մեր առնչությանը»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Մարին Լըպենը, ով վերջերս մշտապես քննադատում է ԵՄ-ին և նշում է, որ այդ եվրոպական կազմակերպությանն իր գործունեության ընթացքում հաշվի չի առնում որևէ կողմնակի կարծիք:  «Ժամանակն է հրաժեշտ տալու բյուրոկրատիայի այդ հրեշին». ասել է նա:

«ԵՄ-ն Ֆրանսիային թուլացնելով նրան մեկուսացրել է աշխարհից»,-ասել է Լըպենը:

Ողջունելով ԵՄ-ի դեմ ուղղված եվրոպական ժողովուրդների քննադատությունները, նա նշել է. «Մենք նոր Եվրոպա կկերտենք»:

Սոցհարցումների արդյունքների համաձայն` Լըպենը Ֆրանսիայի  առաջիկա նախագահական ընտրություններում հաղթելու մեծ շանս ունի: