ԱՄՆ-ի նախագահը հակասական դիրքորոշում է ընդունել Պաղեստինի հարցի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i55106-ԱՄՆ_ի_նախագահը_հակասական_դիրքորոշում_է_ընդունել_Պաղեստինի_հարցի_կապակցությամբ
ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ կողմ է Պաղեստինի հարցի համար երկու պետության ստեղծման տարբերակին, սակայն ընդգծում է, որ դա պիտի գոհացնի երկու կողմերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2017 12:55 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի նախագահը հակասական դիրքորոշում է ընդունել Պաղեստինի հարցի կապակցությամբ

ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ կողմ է Պաղեստինի հարցի համար երկու պետության ստեղծման տարբերակին, սակայն ընդգծում է, որ դա պիտի գոհացնի երկու կողմերին:

Համաձայն «Փարս Թուդեյ»-ի հաղորդման, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առանց անդրադառնալու պաղեստինցիների հանդեպ այդ երկրի պարտավորություններին հավելել է, որ կողմ է այն տարբերակին, որից գոհ կմնան երկու կողմերը:

Թրամփն այն պայմաններում է նման արտառոց հայտարարություն կատարել, երբ դա լիովին հակասում է փետրվարի 15-ին Սպիտակ Տանը Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հանդիպելուց հետո հրապարակված հաղորդագրությանը:

Թրամփն այդ հաղորդագրության մեջ ընդգծել էր, որ ԱՄՆ-ի նոր կառավարությունը չի պնդում  հաշտության նախագծի շրջագծում պաղեստինյան անկախ պետության ստեղծման վրա: