Չինաստանը նպատակ ունի գլխավորել նոր աշխարհակարգը
Չինաստանի նախագահը հայտարարել է, որ այդ երկիրը ղեկավարելու է նոր աշխարհակարգը:
Շին Ջին Փինգը նշել է, որ փորձագետները պատասխան քայլ են համարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունները: «Չինաստանը պատրաստ է ձևավորել ու ղեկավարել նոր աշխարհակարգ ու նաև պաշտպանել աշխարհի անվտանգությունը». ասել է նա:
«Աշխարհն ընթանում է բազմաբևեռականացման, համաշխարհայնացման ու առևտրական կապերի առավել ազատականացման ուղղությամբ: Նման պայմաններում Չինաստանը պիտի ստանձնի աշխարհը դեպի նոր աշխարհակարգ առաջնորդելու և միջազգային անվտանգությունը երաշխավորելու պարտականությունը»,-հավելել է Չինաստանի նախագահը:
Այն պայմաններում, երբ Թրամփը կենտրոնացել է ԱՄՆ-ի սահմանները փակելու և արտասահմանցի միգրանտներին արտաքսելու վրա, Չինաստանը հայտարարում է, որ արտասահմանցիների և հատկապես ընդունակ մարդուժի Չինաստան մուտք համար դյուրություններ է ստեղծելու: