Չինաստանը նպատակ ունի գլխավորել նոր աշխարհակարգը
https://parstoday.ir/hy/news/world-i55188-Չինաստանը_նպատակ_ունի_գլխավորել_նոր_աշխարհակարգը
Չինաստանի նախագահը հայտարարել է, որ այդ երկիրը ղեկավարելու է նոր աշխարհակարգը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2017 07:51 Asia/Tehran
  • Չինաստանը նպատակ ունի գլխավորել նոր աշխարհակարգը

Չինաստանի նախագահը հայտարարել է, որ այդ երկիրը ղեկավարելու է նոր աշխարհակարգը:

Շին Ջին Փինգը նշել է, որ փորձագետները պատասխան քայլ են համարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունները:  «Չինաստանը պատրաստ է ձևավորել ու ղեկավարել նոր աշխարհակարգ ու նաև պաշտպանել աշխարհի անվտանգությունը». ասել է նա:

«Աշխարհն ընթանում է բազմաբևեռականացման, համաշխարհայնացման ու առևտրական կապերի առավել ազատականացման ուղղությամբ: Նման պայմաններում Չինաստանը պիտի ստանձնի աշխարհը դեպի նոր աշխարհակարգ առաջնորդելու  և միջազգային անվտանգությունը երաշխավորելու պարտականությունը»,-հավելել է Չինաստանի նախագահը:

Այն պայմաններում, երբ Թրամփը կենտրոնացել է ԱՄՆ-ի սահմանները փակելու և արտասահմանցի միգրանտներին արտաքսելու վրա, Չինաստանը հայտարարում է, որ արտասահմանցիների և հատկապես ընդունակ մարդուժի  Չինաստան մուտք համար դյուրություններ է ստեղծելու: