Ֆիլիպիններում բանտից թմրվաճառության համար կասկածվող 13 մարդ է փախել
https://parstoday.ir/hy/news/world-i55302-Ֆիլիպիններում_բանտից_թմրվաճառության_համար_կասկածվող_13_մարդ_է_փախել
Ֆիլիպիններում բանտից փախել է 13 մարդ, որոնց թմրավաճառության համար մեղադրանքներ են սպառնում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 26, 2017 13:57 Asia/Tehran
  • Ֆիլիպիններում բանտից թմրվաճառության համար կասկածվող 13 մարդ է փախել

Ֆիլիպիններում բանտից փախել է 13 մարդ, որոնց թմրավաճառության համար մեղադրանքներ են սպառնում:

Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով թմրանյութերի դեմ պայքարի հարցերով տեղի վարչությանը:

Դեպքը տեղի է ունեցել լույս կիրակի գիշերը Ֆիլիպինների Սան-Ֆեռնանդո քաղաքում՝ մայրաքաղաքից հյուսիս: «Նրանք սղոցել են մետաղական ճաղավանդակի ճաղերը»,- գործակալությանն ասել է վարչության ներկայացուցիչ Դերիք Առնդոլդ Քարեոնը: Նրա խոսքով՝ որոնողական գործողություն է իրականացվում:

1in.am