Թուրքիայի ոտքը չի դրվի հունական կղզիներ. Հունաստանի պաշտպանության նախարար
https://parstoday.ir/hy/news/world-i55322-Թուրքիայի_ոտքը_չի_դրվի_հունական_կղզիներ._Հունաստանի_պաշտպանության_նախարար
Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Փանոս Կամենոսը Թուրքիայի մասին ասել է, որ «նրանց ոտքը չի դրվի հունական կղզիներ», իսկ Թուրքիան պատասխան կստանա նոր սադրանքների դեպքում: Sky հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ նա մեկնաբանել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուի հայտարարությունը, թե թուրքերը «ցանկանային բարձրանալ Իմիայի գագաթ, կանեին դա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2017 13:05 Asia/Tehran
  • Թուրքիայի ոտքը չի դրվի հունական կղզիներ. Հունաստանի պաշտպանության նախարար

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Փանոս Կամենոսը Թուրքիայի մասին ասել է, որ «նրանց ոտքը չի դրվի հունական կղզիներ», իսկ Թուրքիան պատասխան կստանա նոր սադրանքների դեպքում: Sky հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ նա մեկնաբանել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուի հայտարարությունը, թե թուրքերը «ցանկանային բարձրանալ Իմիայի գագաթ, կանեին դա»:

«Չի լինի այդպես, որ նրանց ոտքը դիպչի հունական կղզիներին: Մենք դրան կխանգարենք: Եթե նրանք մտնեն, ապա կտեսնենք, թե ինչպես կփախչեն այնտեղից»:

Նրա խոսքով` Հունաստանի ներկայիս կառավարքւթյունը զգալլիորեն տարբերվում է 1996-ի կառավարությունից, եւ նրանք չեն նահանջի:

Հունաստանը չի պատասխանում բանավոր մարտակոչերին, սակայն կառավարությունը չի նահանջի ազգային ինքնիշխանության հարցերում, հայտարարել է Կամենոսը:

 NEWS.am