Ամերիկացի կոնգրեսականները հանդիպումներ են անցկացնում Վրաստանում
https://parstoday.ir/hy/news/world-i55382-Ամերիկացի_կոնգրեսականները_հանդիպումներ_են_անցկացնում_Վրաստանում
Ամերիկացի կոնգրեսականների պատվիրակությունը՝ Փիթեր Ռոսքամի գլխավորությամբ, այցելել Է Վրաստանի «Կրծանիսի» ազգային ուսումնական կենտրոն, որտեղ հանրապետության պաշտպանության նախարար Լեւան Իզորիան հյուրերին ծանոթացրել Է Վրաստանի զինուժերում կատարվող բարեփոխումներին եւ այն նախագծերին, որոնք վրացական կողմը մտադիր Է ամերիկացի գործընկերների հետ միասին իրականացնել պաշտպանության ոլորտում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 27, 2017 09:26 Asia/Tehran
  • Ամերիկացի կոնգրեսականները հանդիպումներ են անցկացնում Վրաստանում

Ամերիկացի կոնգրեսականների պատվիրակությունը՝ Փիթեր Ռոսքամի գլխավորությամբ, այցելել Է Վրաստանի «Կրծանիսի» ազգային ուսումնական կենտրոն, որտեղ հանրապետության պաշտպանության նախարար Լեւան Իզորիան հյուրերին ծանոթացրել Է Վրաստանի զինուժերում կատարվող բարեփոխումներին եւ այն նախագծերին, որոնք վրացական կողմը մտադիր Է ամերիկացի գործընկերների հետ միասին իրականացնել պաշտպանության ոլորտում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ամերիկացի կոնգրեսականները Վրաստանում են գտնվում պաշտոնական այցով: Նրանք արդեն հանդիպում են ունեցել հանրապետության վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, ինչպես նաեւ խորհրդարանական կոմիտեների ներկայացուցիչների եւ խորհրդարանական փոքրամասնության ղեկավարների հետ:

«Ամերիկացի կոնգրեսականների հետ հանդիպումն ուներ քաղաքական ու ռազմական երկու կարեւոր բաղադրիչ: Քաղաքական տեսանկյունից մենք միանշանակ եւ հստակ աջակցություն ստացանք  պաշտպանության համակարգի վերափոխման հարցում: Իսկ ռազմական առումով մեր հյուրն Է բրիգադի գեներալ, որի հետ երկու շաբաթ առաջ հանդիպում են ունեցել Գերմանիայում գտնվող ռազմակայանում»,-հայտարարել Է Իզորիան: Նրա խոսքով՝ այս տարի  Վրաստանում պլանավորվում Է իրականացնել լուրջ ծրագրեր, որոնցից մեկը ԱՄՆ-ի հետ ընդհանուր ուսումնական կենտրոնի ստեղծումն Է:

Իր հերթին Ռոսքամը նշել Է, որ Վրաստանը եւ ԱՄՆ-ը գործընկերներ են, եւ այդ հարաբերությունները կշարունակվեն հետագայում: Նա ասել Է, որ ԱՄՆ-ը գնահատում Է ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումը եւ իր պաշտպանունակությունը զարգացնելու նրա ցանկությունը, հաղորդել Է Sputnik-ը:

Armenpress.am