Վրաստանի նախագահը կմեկնի Բաքու
Փետրվար 25, 2016 06:48 Asia/Tehran
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մարտին կայցելի Բաքու, հայտնում է Haqqin.az-ը:
Մարգվելաշվիլին հաստատել է, որ իր այցը տեղի կունենա Բաքվի Չորրորդ համաշխարհային ֆորումի շրջանակներում: Վերջինս կրում է «Դեպի բազմաբևեռ աշխարհ» խորագիրը:
Այցի ընթացքում նախատեսվում է Վրաստանի նախագահի ելույթը ֆորումում, ինչպես նաև՝ հանդիպումներ այդ երկրի պաշտոնատար անձանց հետ:
Պիտակ