Թրամփին մտահոգում է ԱՄՆ բանակի թուլացումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտահոգություն է հայտնել այդ երկրի բանակի թուլացման կապակցությամբ:
Հինգշաբթի օրը ԱՄՆ բանակի ռազմածովային ուժերի ներկայությամբ ունեցած ելույթում , Դոնալդ Թրամփը նշել է.«ԱՄՆ բանակը առաջին աշխարհամարտից առայսօր գտնվում է թույլ վիճակում»:
Խոստանալով, որ վերազինելու է ԱՄՆ-ի բանակը, Թրամփը հավելել է.«Այսուհետ բանակի ամբողջ զինտեխնիկան կարտադրվի երկրի ներսում և մեր մասնագետների կողմից»:
Նշենք,որ վերջին տարիներին ԱՄՆ-ի տնտեսական ծանր վիճակը և տարածաշրջանի որոշ երկրներում , այդ թվում Իրաքում ու Աֆղանստանում այդ երկրի ռազմական միջամտությունները, նվազեցրել են ԱՄՆ-ի բանակի ուժը: Փաստորեն ԱՄՆ-ն աշխարհի հզոր երկրների շարքում գրավում է երկրորդ տեղը, առաջին տեղում է գտնվում Ռուսաստանը: