Ռուսաստան. Առանց ԱՄՆ-ի համագործակցության կշարունակենք ԻԼԻՊ-ի դեմ պայքարը
https://parstoday.ir/hy/news/world-i55912-Ռուսաստան._Առանց_ԱՄՆ_ի_համագործակցության_կշարունակենք_ԻԼԻՊ_ի_դեմ_պայքարը
Ի պատասխան ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ պայքարում Ռուսաստանի հետ չհամագործակցելու մասին ԱՄՆ-ի հայտարարությանը, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը շաբաթ օրն ասել է. «Մոսկվան առանց ԱՄՆ-ի համագործակցության կշարունակի ահաբեկչական այս խմբի դեմ պայքարը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2017 04:19 Asia/Tehran
  • Ռուսաստան. Առանց ԱՄՆ-ի համագործակցության կշարունակենք ԻԼԻՊ-ի դեմ պայքարը

Ի պատասխան ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ պայքարում Ռուսաստանի հետ չհամագործակցելու մասին ԱՄՆ-ի հայտարարությանը, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը շաբաթ օրն ասել է. «Մոսկվան առանց ԱՄՆ-ի համագործակցության կշարունակի ահաբեկչական այս խմբի դեմ պայքարը»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` ամերիկյան ու ռուսական որոշ ԶԼՄ-ներ շաբաթ օրը տեղեկացրել են ԻԼԻՊ-ի դեմ պայքարում Ռուսաստանի հետ համագործակցությունը հետաձգելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի  որոշման մասին:

Համաձայն այս հաղորդման, Թրամփը պարտավորվել է նման որոշում ընդունել նրանից հետո, երբ որոշ ամերիկացի պաշտոնատարներ մեղադրվել են Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանի հետ գաղտնի բանակցություններ վարելու հարցում:

Ռուսաստանը 2015 թվականի սեպտեմբերի 30-ից  Սիրիայի կառավարության պաշտոնական դիմումի համաձայն, Լաթաքիա նահանգում գտնվող «Հայմիըմ»-ի ռազմաբազայում տեղակայված իր ավիա-տիեզերային ուժերի ստորաբաժանումների միջոցով ճնշում է Սիրիայում ակտիվ ահաբեկչական խմբերին, այդ թվում ԻԼԻՊ-ին ու «Ջեբհաթ-ալ-Նուսրա»-ին: