Չինաստանի բանկային համակարգը ակտիվներով գերազանցել է եվրոգոտուն` դառնալով խոշորագույնն աշխարհում
https://parstoday.ir/hy/news/world-i56014-Չինաստանի_բանկային_համակարգը_ակտիվներով_գերազանցել_է_եվրոգոտուն_դառնալով_խոշորագույնն_աշխարհում
Չինաստանի բանկային համակարգը գերազանցել է եվրոգոտուն` դառնալով խոշորագույնն աշխարհում` ըստ ակտիվների, ինչը խոսում է համաշխարհային ֆինանսական ոլորտում երկրի խոշորագույն ազդեցության և համաշխարհային ճգնաժամից հետո երկրի գրանցած ֆինանսական աճի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2017 18:21 Asia/Tehran
  • Չինաստանի բանկային համակարգը ակտիվներով գերազանցել է եվրոգոտուն` դառնալով խոշորագույնն աշխարհում

Չինաստանի բանկային համակարգը գերազանցել է եվրոգոտուն` դառնալով խոշորագույնն աշխարհում` ըստ ակտիվների, ինչը խոսում է համաշխարհային ֆինանսական ոլորտում երկրի խոշորագույն ազդեցության և համաշխարհային ճգնաժամից հետո երկրի գրանցած ֆինանսական աճի մասին:

Ինչպես ընդգծում է Financial Times-ը, Չինաստանի ՀՆԱ-ն ԵՄ-ի տնտեսական կառույցի ցուցանիշը գերազանցել էր դեռևս 2011-ին, սակայն երկրի բանկային համակարգը առաջատար դիրքի չէր հասել նախքան 2016-ի ավարտը:

Այս արդյունքին հաջողվել է հասնել բանկային վարկավորումների յուրատեսակ համակարգի ներդրմամբ, երբ 2008-ին կառավարությունը սանձազերծեց խիստ դրամավարկային և հարկաբյուջետային ծրագրեր` մեղմացնելու համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը:

Չինական բանկի ակտիվները 2016-ի ավարտին հասել են 33 տրիլիոն դոլարի` եվրոգոտու 31 տրիլիոն դոլարի, ԱՄՆ-ի 16 տրիլիոն դոլարի և Ճապոնիայի 7 տրիլիոն դոլարի դիմաց:

Tert.am