Էրդողանը նացիստական է բնութագրել Գերմանիայի որդեգրած կողմնորոշումը
https://parstoday.ir/hy/news/world-i56032-Էրդողանը_նացիստական_է_բնութագրել_Գերմանիայի_որդեգրած_կողմնորոշումը
Թուրքիայի նախագահը նացիստական է բնութագրել Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի կապակցությամբ իր կողմնակիցների քարոզչական հավաքների հանդեպ Գերմանիայի կառավարության վերաբերմունքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2017 04:07 Asia/Tehran
  • Էրդողանը նացիստական է բնութագրել Գերմանիայի որդեգրած կողմնորոշումը

Թուրքիայի նախագահը նացիստական է բնութագրել Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի կապակցությամբ իր կողմնակիցների քարոզչական հավաքների հանդեպ Գերմանիայի կառավարության վերաբերմունքը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Ռեջեբ Թայեբ Էրդողանը կիրակի օրը Ստամբուլում ասել է. «Թուրքիայի տեսակետից Գերմանիայի կառավարության ցուցաբերած վերաբերմունքը որևէ տարբերություն չունի նացիստների մոտեցումներից ու սխալ է եղել այն պատկերացումը, թե այդ երկիրը  հրաժարվել է նացիստական կողմնորոոշումներից»:

«Գերմանիայի կառավարությունն այն պայմաններում է այլ երկրներին ժողովրդավարության դասեր տալիս, երբ ինքը զուրկ է ժողովրդավարությունից»,-հավելել է Էրդողանը:

Անկարա-Բեռլին հարաբերությունները լարվեցին նրանից հետո, երբ Գերմանիայի տեղական իշխանությունները չեղարկեցին  Գագենաու քաղաքում Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օգտին Թուրքիայի արդարադատության նախարար Բեքեր Բուզդաղի մասնակցությամբ քարոզչական հանրահավաքի թույլտվությունը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ այդ երկրում հանրավաքները թույլատրում են տեղական իշխանությունները և դրանք որևէ առնչություն չունեն դաշնային կառավարության հետ: