Իրանն ընդգծեց աշխարհում միջուկային անվտանգության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը
ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ու 77-ի ու Չինաստանի խմբի նախագահը վճռադատ խորհրդի նիստում ընդգծել է միջազգային ջանքերի համադրման, աշխարհում միջուկային անվտանգության մակարդակի բարձրացման և տեխնիկական օժանդակությունների տրամադրման ուղղությամբ գործակալության դերակատարությունը:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն` ԻԻՀ-ն, որպես 77-ի և Չինաստանի խմբի նախագահ, ԱԷՄԳ-ի վճռադատ խորհրդի Վիեննայում գումարված երկուշաբթի օրվա նիստում ընթերցել է այդ խմբի հաղորդագրությունը:
ԱԷՄԳ-ում ԻԻՀ դեսպանն ու մշտական ներկայացուցիչը նիստում ունեցած ելույթում նշել է. «Միջուկային անվտանգության բարձր ստանդարտների գործադրման հարցում վստահության պատասխանատվությունը հանձնված է անդամ երկրներին և միջուկային անվտանգության ամրապնդման բնագավառում հաջողությունը կախված է անդամ երկրների լիարժեք համագործակցությունից»:
ԱԷՄԳ-ի վճռադատ խորհրդի սեզոնային նիստը մեկնարկեց երկուշաբթի օրը խորհրդի` 35 անդամների և գործակալության անդամների ներկայությամբ, Վիեննայում գտնվող գործակալության կենտրոնավայրում : Այն կշարունակվի մինչև այս շաբաթվա վերջը: