ԱՄՆ Հավայի նահանգը դատարանը կվիճարկի Թրամփի նոր միգրացիոն հրամանագիրը
Մարտ 08, 2017 17:25 Asia/Tehran
Ինչպես հայտնում է The Daily Telegraph-ի կայքը ԱՄՆ Հավայի նահանգի իշխանությունները հայտարարել են, որ մարտի 8-ին հայց են ներկայացրել դաշնային դատարան, որով պահանջել են ժամանակավորապես կասեցնել միգրացիոն հրամանագրի իրագործումը:
ԱՄՆ Հավայի նահանգն առաջինն է, որ դատարանում կվիճարկի Թրամփի նոր միգրացիոն հրամանագիրը:
Մարտի 6-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց օրենքի նոր փաստաթուղթը, որը 90 օրով արգելում է առավելապես մահմեդական բնակչություն ունեցող 6 երկրի՝ Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների մուտքն ԱՄՆ:
Հավայիի իրավապաշտպան Նիլ Քաթյելի խոսքերով՝ Թրամփի նոր միգրացիոն հրամանագիրը խախտում է մարդու հիմնարար իրավունքները:
Պիտակ