Պետությունների 20­ից ավելի ղեկավարներ կմասնակցեն Պեկինում Մետաքսի ճանապարհի համաժողովին
https://parstoday.ir/hy/news/world-i56302-Պետությունների_20_ից_ավելի_ղեկավարներ_կմասնակցեն_Պեկինում_Մետաքսի_ճանապարհի_համաժողովին
Պետությունների ավելի քան 20 ղեկավարներ մայիսին կմասնակցեն Պեկինում Մետաքսի ճանապարհի համաժողովին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2017 15:51 Asia/Tehran
  • Պետությունների 20­ից ավելի ղեկավարներ կմասնակցեն Պեկինում Մետաքսի ճանապարհի համաժողովին

Պետությունների ավելի քան 20 ղեկավարներ մայիսին կմասնակցեն Պեկինում Մետաքսի ճանապարհի համաժողովին:

Այդ մասին,  ինչպես  տեղեկացնում Է  «Արմենպրես»­ը,  մարտի  8-­ին  կայացած մամուլի ասուլիսում  հայտնել Է ՉԺՀ­ի ԱԳ նախարար Վան Ին: «Համաժողովին կմասնակցեն պետությունների ավելի քան 20 ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների 50 ղեկավարներ եւ նախարարական մակարդակի 100-­ից ավելի ներկայացուցիչներ»,­ հայտարարել Է նախարարը: «Բացի այդ, դրան կմասնակցեն շուրջ 1200 պատվիրակներ»,  հավելել Է նա:

Պեկինում Մետաքսի ճանապարհի համաժողովը կկայանա մայիսի 14­-15-­ին: Ավելի վաղ ՉԺՀ­ի Զարգացման եւ բարենորոգման պետական կոմիտեի ղեկավար Հե Լիֆենը հայտարարել Է, որ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու (ՄՃՏԳ) տարբեր նախագծերում միագումար ներդրումները գերազանցել են 50 միլիարդ դոլարը:

«Չինաստանը (ՄՃՏԳ­ի շրջանակներում) առաջարկում Է ենթակառուցվածքի եւ նավահանգիստների կառուցման, ինչպես նաեւ երկաթուղիների գցման նախագծեր, այս նախաձեռնություններն իրագործվում են պատշաճ կերպով» - ասել Է նա:

«Վերջին ավելի քան երեք տարում դրանցում ներդրվել Է ավելի քան 50 միլիարդ դոլար: 2016 թվականին կապիտալ ներդրումները կազմել են 14 միլիարդ դոլար»,­ նշել Է Հե Լիֆենը:

Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այդ նախաձեռնության իրագործման ջանքերի շրջանակներում Չինաստանը կնքել Է համագործակցության ավելի քան 50 համաձայնագիր, իսկ ներկայում նախագծին մասնակցելու մասին հայտարարել են ավելի քան 100 պետություններ եւ միջազգային կազմակերպություններ:

Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտին Եվրոպայի եւ Կենտրոնական, Հարավային եւ Արեւելյան Ասիայի երկրների միջեւ տրանսպորտային, Էներգետիկական, առեւտրային միջանցքի ստեղծման նախաձեռնությունն Է: Նախագիծը նախատեսում Է միասնական եվրասիական առեւտրատնտեսական տարածության եւ անդրմայրցամաքային փոխադրամիջանցքի ստեղծում: ՉԺՀ­ի համար նախագծի իրագործման հիմնական նպատակներից մեկը Չինաստանից  Եվրոպա բեռները տեղ հասցնելու ժամկետների կրճատումն Է: Նախագծի ստեղծման գաղափարն առաջադրել Է ՉԺՀ­ի նախագահ Սի Ցզինպինը 2013 թվականի սեպտեմբերին, հաղորդել Է ՏԱՍՍ­ը:

armenpress.am