Չինաստանը ռադարներից փախչող ռմբարկու է արտադրել
Չինաստանի պետական հեռուստատեսությունն անդրադառնալով զինասարքերի արդիականացման ուղղությամբ այդ երկրի ջանքերին, տեղեկացրել է այդ երկրում ռադարից փախչող առաջին ռմբարկուի արտադրության մասին:
Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, J-20 ռմբարկուն օժտված է լրտեսական կարողություններով և զինված է հեռահար հրթիռներով:
J-20 ռազմական ինքնաթիռն արտադրել է Չինաստանի ավիաարդյունաբերության ընկերությունը, որն աշխատում է FC-31 կոչվող և ռադարից փախչող ռազմական ինքնաթիռների 5-րդ սերնդի վրա:
Ռադարից փախչող այյս ռազմական ինքնաթիռի նպատակ ունի մրցակցել ԱՄՆ-ի F-35 արդիական ռազմական ինքնաթիռի հետ:
Չինաստանի պետական հեռուստատեսությունն ուրբաթ օրը տեղեկացրել է նաև Y-20 բեռնատար ինքնաթիռի արտադրության մասին, որը կարող է ծանր բեռներ փոխադրել և մասնակցել ռազմական գործողությունների: