Շրջակա միջավայրի աղտոտվածության հետևանքով մահանում են հարյուր հազարավոր երեխաներ
https://parstoday.ir/hy/news/world-i56482-Շրջակա_միջավայրի_աղտոտվածության_հետևանքով_մահանում_են_հարյուր_հազարավոր_երեխաներ
Աշխարհում ամեն տարի հազարավոր երեխաներ մահանում են շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 11, 2017 07:43 Asia/Tehran
  • Շրջակա միջավայրի աղտոտվածության հետևանքով մահանում են հարյուր հազարավոր երեխաներ

Աշխարհում ամեն տարի հազարավոր երեխաներ մահանում են շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով:

«Դի Փրես» լրատվական կայքն ուրբաթ օրը հղում կատարելով Համաշխարհային առողջապահության կազմակերպությանը, հաղորդել է. «Մինչև հինգ տարեկան երեխաների մոտ մահացության մեկ չորրորդը տեղի է ունենում շրջակա միջավայրի աղտոտվածության, այդ թվում կեղտոտ ջրի, աղտոտված օդի, ծխախոտի ծուխը շնչելու և առողջապահական ամենատարրական հնարավորություններից զրկված լինելու պատճառով»:

«Շրջակա միջավայրի աղտոտվածության հետևանքով երեխաները վարակվում են լուծով, մալարիայով և թոքաբորբով, ինչն ամեն տարի խլում է մեկ միլիոն 700 հազար երեխայի կյանք»,-հայտարարել է Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը: