Եվրախորհուրդը զգուշացրել է Թուրքիայի Սահմանադրական փոփոխության կապակցությամբ
Եվրախորհուրդը հրապարակել է հաղորդագրություն ,որում զգուշացնելով Թուրքիայի Սահմանադրական փոփոխության կապակցությամբ ,այն ժողովրդավարության համար հետադարձ քայլ է որակել:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, հաղորդագրության մեջ ասված է.«Թուրքիայի Սահմանադրական փոփոխությունը, որն այդ երկրի նախագահին թույլ է տալու կազմալուծել խորհրդարանը, դեմ է ժողովրդավարական համակարգերին»:
Հաղորդագրության այլ հատվածում Եվրախորհուրդը մտահոգություն է հայտնել Թուրքիայի նախագահի որոշման համաձայն՝ երկրի նախարարներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին նշանակելու կամ պաշտոնից ազատելու լիազորության կապակցությամբ, ինչը ինքնըստինքյան թուլացնելու է Թուրքիայի դատական համակարգի գործունեությունը:
2017 թվականի ապրիլի 16-ին Թուրքիայում կանցկացվի խորհրդարանական համակարգը նախագահականի փոխելու մասին հանրաքվե:
Թուրքիայի Սահմանադրությունը փոխվելու դեպքում, Ռեջեբ Թայիբ Էրդողանը կկարողանա մինչև 2029 թվականը մնալ երկրի նախագահի պաշտոնում: