Լարված իրավիճակ՝ Բաթումիում. սահմանվել է խիստ հսկողություն
Մարտ 12, 2017 07:07 Asia/Tehran
Բաթումիի իրավապահ մարմինները խիստ հսկողություն են սահմանել՝ կապված մասսայական անկարգությունների հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Интерфакс» գործակալությանն ու տեղի լրատվամիջոցների տարածած հայտարարություններին:
Նշվում է, որ ցուցարարներն այրել են մեքենաներ, աղբամաններ:
Տեղում աշխատում են նաև հրշեջները, իսկ ոստիկանները հատուկ գործողություն են իրականացնում՝ կազմակերպիչներին հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ:
Արդեն կան ձերբակալվածներ, ովքեր իրականացրել են անկարգություններ:
operativ.am/
Պիտակ