Կրեմլը հայտարարել է, որ ծրագրվում է Ռոհանիի այցը Մոսկվա
https://parstoday.ir/hy/news/world-i56832-Կրեմլը_հայտարարել_է_որ_ծրագրվում_է_Ռոհանիի_այցը_Մոսկվա
Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ Մոսկվայում նախապատրաստվում են ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանիի Մոսկվա այցելության համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 14, 2017 07:20 Asia/Tehran
  • Կրեմլը հայտարարել է, որ ծրագրվում է Ռոհանիի այցը Մոսկվա

Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ Մոսկվայում նախապատրաստվում են ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանիի Մոսկվա այցելության համար:

Լրագրողներին տված հարցազրույցում, Դմիտրի Պեսկովը նշել է, որ շուտով կհայտարարվի Իրանի նախագահի Մոսկվա այցելության ճշգրիտ ժամանակը:

Այդ կապակցությամբ, երկուշաբթի օրը, գլխավորելով մի պատվիրակություն , Հասան Ռոհանիի Ռուսաստան այցելությունը ծրագրավորելու նպատակով Մոսկվա է ժամանել տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության նախարար՝ Մահմուդ Վաեզին:

Նա նշել է, որ համագործակցության ավելի քան 10 փաստաթղթեր են ստորագրվելու Իրանի և Ռուսաստանի նախագահների միջոցով:

Վաեզին առանձին հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի կապի և զանգվածային հաղորդակցության նախարար` Նիկոլայ Նիկիֆորովի, էներգետիկայի նախարար՝ Ալեքսանդր Նովակի և փոխվարչապետ՝ Իգոր Շուվալովի հետ և քննարկել է Ռոհանիի այցելության օրակարգերը: