Ֆարին Փալիսի. ԱՄՆ-ն դադարեցնում է ՄԱԿ-ին ցուցաբերվող ֆինանսական օժանդակությունները
Ամերիկյան «Ֆարին Փալիսի» պարբերականը տեղեկացրել է ՄԱԿ-ին ցուցաբերվող ֆինանսական օժանդակությունները դադարեցնելու Սպիտակ Տան մտադրության մասին:
Պարբերականի ընդգծմամբ` ՄԱԿ-ին կատարվող ԱՄՆ-ի 10 միլիարդ դոլար օժանդակության կրճատումը կարող է միջազգային հումանիտար օժանդակությունների ծավալի կրճատման պատճառ դառնալ:
Հղում կատարելով որոշ աղբյուրների, թերթը հայտարարել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարությանն ուղղված հրամանները վկայում են ՄԱԿ-ին կատարվող ԱՄՆ-ի օժանդակությունների ծավալի կրճատման մասին:
Համաձայն այս հաղորդման, ԱՄՆ-ի բյուջեի ծավալի 37 տոկոսի կրճատումը վերաբերում է այդ երկրի պետքարտուղարությանը, միջազգային զարգացման ամերիկյան գործակալությանը և արտասահմանյան օժանդակությունների, այդ թվում ՄԱԿ-ին կատարվող օժանդակությունների ծրագրին: