Թրամփը Եմենի դեմ ռազմական հարձակումներն ընդլայնելու հրաման է արձակել
https://parstoday.ir/hy/news/world-i56934-Թրամփը_Եմենի_դեմ_ռազմական_հարձակումներն_ընդլայնելու_հրաման_է_արձակել
Ամերիկյան ԶԼՄ-ները բացահայտել են, որ ԱՄՆ նախագահը Եմենի դեմ ռազմական հարձակումների ընդլայնման համար առավել լիազորություններ է փոխանցել Պենտագոնին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2017 07:29 Asia/Tehran
  • Թրամփը Եմենի դեմ ռազմական հարձակումներն ընդլայնելու հրաման է արձակել

Ամերիկյան ԶԼՄ-ները բացահայտել են, որ ԱՄՆ նախագահը Եմենի դեմ ռազմական հարձակումների ընդլայնման համար առավել լիազորություններ է փոխանցել Պենտագոնին:

Համաձայն «Սքայ Նյուզ» հեռուստակայանի հաղորդման, ԱՄՆ-ի լրատվական աղբյուրները բացահայտել են, որ Դոնալդ Թրամփը Եմենում հարձակումների ընդլայնման համար լայն լիազորություններ է փոխանցել  պաշտպանության նախարարությանը: ԶԼՄ-ները գրել են, որ Թրամփը նաև քննարկում է Եմենի օրինակով Լիբիայում ու Սումալիում գործողություններ իրականացնելու հնարավորությունը:

Սա ի տես այն բանի, որ «Ուոլսթրիթ Ժուռնալ» օրաթերթը հաղորդել է, որ Թրամփն ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչություն՝ CIA-ին թույլատրել է արտասահմանյան երկրներում ու հատկապես Սիրիայում անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակումներ իրականացնել:

CIA-ն ավելի վաղ անօդաչու թռչող անզեն սարքերից օգտվում էր հետախուզական թռիչքներ իրականացնելու և տեղեկություններ հավաքելու համար, մինչդեռ «Ուոլսթրիթ Ժուռնալ»-ի հաղորդման համաձայն, Թրամփը ռազմական նոր առաքելություն է վստահել   CIA-ին: