Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը կքննարկեն Սիրիայում մշակութային ժառանգության պահպանությունը
Մարտ 15, 2017 13:30 Asia/Tehran
ՌԴ–ն, Թուրքիան եւ Իրանը Աստանայում նախաձեռնել են Սիրիայի մշակութային ժառանգության պահպանման միջոցառումների քննարկում։
Այս մասին ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համատեղ հայտարարության տեսքտում։
«Նախաձեռել ենք միջազգային հանրության կողմից օգնության միջոցառումների քննարկում՝ Սիրիայում մշակութային ժառանգության պահպանման հարցում, այդ թվում՝ կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ստեղծում եւ այլ թեմաներ, որոնք կապված են ճգնաժամի քաղաքական լուծում գտնելու հետ», —ասվում է երեք երկրների համատեղ հայտարարության տեքստում, որն ընթերցել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Ակըլբեկ Կամալդինովի կողմից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
news.am
Պիտակ