Հռոմի պապն ապրիլին կայցելի Եգիպտոս
Մարտ 19, 2017 08:17 Asia/Tehran
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ապրիլի 28-29-ը առաքելական այց կկկատարի Եգիպտոս՝ տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով Սուրբ աթոռի հրատարակչության ծառայության ղեկավար Գրեգ Բերկին:
Հովվապետը Կահիրե կժամանի Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի և Եգիտոսի կաթոլիկ եկեղեցում եպիսկոպոսի հրավերով:
Այցելության շրջանակում կաթոլիկ եկեղեցու ղեկավարը կայցելի սուննի աշխարհում ամենախոշոր իսլամական Ալ Ազհար համալսարանը, կհանդիպի համալսարանի իմամ Ահմեդ աթ Թեյիբի հետ: Կայցելի նաև Կահիրեի մայր տաճար, կհանդիպի Ղպտի եկեղեցու հովվապետ Թավադրոս Բ-ի հետ:
1in.am
Պիտակ