Արժույթի միջազգային հիմնադրամը կոչ է արել պահպանել տնտեսական աճի տեմպերը
https://parstoday.ir/hy/news/world-i57338-Արժույթի_միջազգային_հիմնադրամը_կոչ_է_արել_պահպանել_տնտեսական_աճի_տեմպերը
Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենը պահանջել է ավելի ազդեցիկ քաղաքականություն որդեգրել աշխարհի տնտեսական աճը պահպանելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2017 14:37 Asia/Tehran
  • Արժույթի միջազգային հիմնադրամը կոչ է արել պահպանել տնտեսական աճի տեմպերը

Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենը պահանջել է ավելի ազդեցիկ քաղաքականություն որդեգրել աշխարհի տնտեսական աճը պահպանելու համար:

Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կիրակի օրը, հաղորդագրություն տարածելով, Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստիան Լագարդն ասել է.«Համաշխարհային համագործակցությունը և համադրված քաղաքականությունների կիրառումը կարող են ազդեցիկ լինել տնտեսական համատարած, կայուն և հավասարակշռված աճի պահպանման ուղղությամբ»:

Լագարդը հավաստիացրել է, որ աշխարհի տնտեսական աճը պահպանելու համար պետք է ազգային, տարածաշրջանային ու միջազգային մասշտաբով կիրառել հզոր բյուջետային, կառուցվածքային ու ֆինանսական քաղաքականություն:

Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենը նշել է, որ հիմնադրամը պատրաստ է անհրաժեշտ խորհրդատվություն ներկայացնել համաշխարհային տնտեսական աճի զարգացման մասին և հարկ եղած դեպքում ֆինանսական աջակցություն ցուցաբերել: