Amnesty International- ը քննադատել է ԱՄՆ-ին ու Բրիտանիային
https://parstoday.ir/hy/news/world-i57564-amnesty_international_ը_քննադատել_է_ԱՄՆ_ին_ու_Բրիտանիային
Amnesty International- ը ԱՄՆ-ին ու Բրիտանիային մեղադրում է Սաուդյան Արաբիային զենք վաճառելու ճանապարհով Եմենում մարդու իրավունքների խախտման մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2017 07:09 Asia/Tehran
  • Amnesty International- ը քննադատել է ԱՄՆ-ին ու Բրիտանիային

Amnesty International- ը ԱՄՆ-ին ու Բրիտանիային մեղադրում է Սաուդյան Արաբիային զենք վաճառելու ճանապարհով Եմենում մարդու իրավունքների խախտման մեջ:

Մարտի 23-ին, Իրանի ռադիո-հեռուստատեսության հաղորդմամբ, Լիբանանում Amnesty International կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի հետազոտությունների բաժնի տեղակալ Լին Մաալուֆը շեշտել է.«ԱՄՆ-ն ու Բրիտանիան միլարդավոր դոլարներ արժողությամբ զենք են վաճառել  Սաուդյան Ռեժիմին: Այդ քայլով նրանք խթանում են մարդու իրավունքների խախտման գործընթացը և խափանում  այդ ճգնաժամի լուծման նպատակով տարվող մարդասիրական ջանքերը»:

Լին Մաաթուֆը հավելել է.«Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի շղթայազերծած պատերազմի մեկնարկից ի վեր, Վաշինգտոնն ու Լոնդոնը ընդհանուր առմամբ 5 մլրդ. դոլար արժողությամբ զենք են արտահանել Սաուդյան Արաբիա, որի հետևանքով 3 մլն. մարդ փախել է իր բնակարանից և հազարավոր եմենցիներ կորցրել են իրենց  կյանքը»:

ԱՄՆ-ն ու Բրիտանիան աչք են փակում Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից կատարվող հանցագործությունների վրա: