Չինաստանի նախագահը կոչ է արել արագացնել անկախ Պաղեստինի ձևավորման գործընթացը
Չինաստանի նախագահն ասել է.«Պաղեստինի ժողովուրդը պետք է ապրի խաղաղ պայմաններում և նրանց անկախությունը չպիտի խոչընդոտվի»:
ԻՌՆԱ-ի հաորդմամբ, Պեկինում Սիոնիստական ՌԵժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ. Չինաստանի նախագահ Սի Ձինփինն ասել է.«Չինաստանը կարևորում է անկախ Պաղեստինի ձևավորման անհրաժեշտությունը և պետք է ջանքեր գործադրել այդ գործընթացն արագ իրականացնելու համար»:
Նրա խոսքերով՝ Չինաստանի կառավարությունը, շարունակելու է իր համագործակցությունները միջազգային հանրության հետ` անկախ Պաղեստինի ձևավորման հարցով :
Պաղիստինի ժողովուրդը ակնկալում է, որ որպես ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ և վետոյի իրավունք ունեցող Չինաստանը, կարևոր դերակատարություն ունենա անկախ Պաղեստինի ձևավորման և պաղեստինցիների իրավունքների վերականգնման հարցում: