Կանադայի խորհրդարանի համայնքերի պալատը վավերացրել է իսլամաֆոբիայի դեմ պայքարի նախագիծը
Կանադայի խորհրդարանի համայնքերի պալատը վավերացրել է այդ երկրի վարչապետի կողմից ներկայացված՝ իսլամաֆոբիայի դեմ պայքարի վերաբերյալ նախագիծը:
Ֆրանս պրես գործակալության հաղորդմամբ, հինգշաբթի օրը, Կանադայի խորհրդարանի համայնքերի պալատը վավերացնելով Ջաստին Թրոդոյի կողմից ներկայացված նախագիծը, կառավարությանը կոչ է արել դիմակայել իսլամաֆոբիայի տարբեր դրսևորումներին, այդ թվում՝ կրոնական խտրականությանը, ազգայնամոլությանը և այլատյացությանը:
Կանադայի խորհրդարանի համայնքերի պալատը կառավարությանը կոչ է արել պայքարել իսլամատյացության դեմ:
Ըստ այդ նախագծի, Կանադայի կառավարությունը պետք է ձեռնարկի քայլեր` համակարգված ազգայնականության և կրոնական խտրականության, հատկապես իսլամատյացության բացահայտման և դրա դեմ պայքարի համար:
Հունվար ամսին Կանադայի Քվեբեկի մզկիթի վրա կատարված հարձակման հետևանքով զոհվեցին 6 մուսուլմաններ: Այդ դեպքից հետո հանրությունը սկսեց ճնշել կառավարությանը և կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել նման արարքների համար:
Անցնող մի քանի ամիսների ընթացքում Կանադայի տարբեր քաղաքների մզկիթները ծայրահեղականների կողմից հարձակման են ենթարկվել: