Իսրայելի ավանաշինության հարցով ԱՄՆ-Իսրայել բանակցություններն ապարդյուն են անցել
https://parstoday.ir/hy/news/world-i57666-Իսրայելի_ավանաշինության_հարցով_ԱՄՆ_Իսրայել_բանակցություններն_ապարդյուն_են_անցել
Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնատարների միջև այդ ռեժիմի կողմից Պաղեստինից բռնագրավված տարածքներում ավանաշինության հարցով բանակցություններն ապարդյուն են անցել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2017 11:35 Asia/Tehran
  • Իսրայելի ավանաշինության հարցով ԱՄՆ-Իսրայել բանակցություններն ապարդյուն են անցել

Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնատարների միջև այդ ռեժիմի կողմից Պաղեստինից բռնագրավված տարածքներում ավանաշինության հարցով բանակցություններն ապարդյուն են անցել:

Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդմամբ, այն բանից հետո երբ ավանաշինության սահմանափակման հարցով ապարդյուն են անցել ԱՄՆ-ի ու Իսրայելի պաշտոնյաների բանակցությունները ԱՄՆ-ի կառավարությունը այդ կապկցությամբ կրկնում է իր մտահոգությունները:

ԱՄՆ-ի կողմից Միջին Արևելք գործուղված Ջեյսոն Գրին Բլաթը սեղմ բանակցություններ է անցկացրել Սիոնիստական Ռեժիմի վարչապետի գրասենյակի տնօրեն Յոավ Հորովիթզի և քաղաքական հարցերով խորհրդական Ջանաթան Շախթերի հետ:

Բանակցություննեը ավարտվել են հինգշաբթի:

Նեթանյահուի Սիպտակ Տուն կատարած այցի ընթացքում Դոնալդ Թրամփը նրանից պահանջել էր սահմանափակել ավանաշինության գործընթացը:

Աշխարհի մեծ թվով երկրներ ապօրինի են համարում Պաղեստինի տարածքներում Իսրայելի կողմից իրականացվող ավանաշինությունը:

Խաղաղության բանակցություններում պաղեստինցիների պահանջներից մեկը ավանաշինության դադարեցումն է եղել: