Մարտ 25, 2017 13:33 Asia/Tehran
  • Անտվերպենում մարդկանց ամբոխին վրաերթի ենթարկելու փորձի համար ձերբակալվածը ահաբեկչության մեջ է մեղադրվում

AFP լրատվական գործակալության փոխանցմամբ` նախօրեին Բելգիայի Անտվերպեն քաղաքում հետիոտին ավտոմեքենայով վրաերթի ընթարկելու փորձի համար ձերբակալված տղամարդն ահաբեկչության մեջ է մեղադրվում: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին համապատասխան հաղորդագրություն Բելգիայի դաշնային դատախազությունն է տարածել: «Անտվերպենի դատական քննիչը 1977թ. Թունիսում ծնված, Ֆրանսիայի քաղաքացիություն ունեցող Մոհամեդ Ռ.-ին ահաբեկչական բնույթի սպանության, ահաբեկչական բնույթի հարվածներ և վնասվածքներ հասցնելու փորձի և զենքի մասին օրենքը խախտելու համար մեղադրանքներ է առաջադրել», - նշվել է տարածված հաղորդագրության մեջ: Դատախազությունն ընդգծել է, որ ձերբակալվածը կալանաքի տակ է գտնվում: Հիշեցնենք, որ Բելգիայի Անտվերպեն քաղաքի մարդաշատ փողոցներից մեկում մի տղամարդ փորձել էր ավտոմեքենայով մեծ արագությամբ վրաերթի ենթարկել մարդկանց ամբոխին: 

Ankakh.com-

Պիտակ