Չինաստանը և ՌԴ-ն մի բանաձևի նախագիծ են ներկայացրել ԱԽ-ին
Մարտ 25, 2017 14:52 Asia/Tehran
Հերթական անգամ ՌԴ-ն ու Չինաստանը Սիրիայում ու Իրաքում քիմիական զենքերի կիրառման դեմ պայքարի վերաբերյալ բանաձևի նախագիծ են ներկայացրել ՄԱԿ-ի ԱԽ-ին:
Այդ մասին ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Սաֆրոնկովը ասել է.«Սա երկրորդ անգամն է, ինչ ՌԴ-ն ու Չինաստանը ձևակերպում են և ՄԱԿ-ի ԱԽ-ին են հանձնում այդ նախագիծը»:
«Նախագծի նպատակն է Իրաքում ու Սիրիայում ահաբեկիչներին համար փակել քիմիական ու թունավոր նյութերի հասանելիության ճանապարհը»․ հվելել է Սաֆրոնկովը:
ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչը նշել է.«Նախագծի տեքստը ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ ԻԼԻՊ-ը Իրաքի Մոսուլ քաղաքի որոշ շրջաններում հերթական անգամ քիմիական զենք է կիրառել»:
Պիտակ