Փարիզը պատրաստ է կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/world-i57822-Փարիզը_պատրաստ_է_կազմակերպել_Ադրբեջանի_և_Հայաստանի_նախագահների_հանդիպումը
Պաշտոնական Փարիզը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էրոն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2017 10:19 Asia/Tehran
  • Փարիզը պատրաստ է կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը

Պաշտոնական Փարիզը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էրոն:

«Ֆրանսիան, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միայն ԵԱՀԿ մինսկի խմբի անդամ է և ձգտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ես մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` երկու երկրների նախագահների հետ հանդիպմանը (մարտ): Օլանդը կրկին հայտարարել էր Ֆրանսիայի` Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն աջակցելու պատրաստակամության մասին»,- Ֆրանսիայի արտգործնախարարին մեջբերում է ադրբեջանական «Ազերթաջ» լրատվական կայքը: Ըստ նրա` հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: «Եթե կողմերը ցանկանում են բանակցել և պատրաստ են խաղաղ պայմանագիր ստորագրել, ապա Ֆրանսիան պատրաստ է նման հանդիպում կազմակերպել: Առկա ստատուս-քվոն բարդացնում է իրավիճակը, սակայն հակամարտությունը պետք է դիվանագիտական ճանապարհով լուծվի: Ֆրանսիան պատրաստ է միջնորդի դեր կատարել այնքան ժամանակ, քանի դեռ հակամարտությունը չի լուծվել»,- հավելել է Ֆրասիայի արտաքին գործերի նախարարը:

Ankakh.com