ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Իսրայելի ռեժիմի կողմից ավանաշինությունը  շարունակվելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i58130-ՄԱԿ_ը_մտահոգություն_է_հայտնել_Իսրայելի_ռեժիմի_կողմից_ավանաշինությունը_շարունակվելու_կապակցությամբ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը մտահոգություն է հայտնել Հորդանան գետի արևմտյան ափին Սիոնիստական ռեժիմի քաղաքատիպ ավանների կառուցումը շարունակվելու կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2017 15:02 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Իսրայելի ռեժիմի կողմից ավանաշինությունը  շարունակվելու կապակցությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը մտահոգություն է հայտնել Հորդանան գետի արևմտյան ափին Սիոնիստական ռեժիմի քաղաքատիպ ավանների կառուցումը շարունակվելու կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Ֆրանս Պրես»  լրատվական գործակալությունը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ՝ Ստեֆան Դյուժարիկն ասել է.«Այս կազմակերպությունը դեմ է միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը և պաղեստինյան անկախ պետության ստեղծմանը սպառնացող   միակողմանի քայլերին»:

Չնայած միջազգային բողոքներին, Սիոնիստական ռեժիմի անվտանգության կաբինետը  հինգշաբթի երեկոյան կանաչ լույս է ցույց տվել Հորդանան գետի արևմտյան ափին նոր քաղաքավան կառուցելու որոշմանը: 

Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաներն այն դեպքում են պնդում պաղեստինցիների օկուպացված տարածքներում սիոնիստաբնակ ավանների կառուցման վրա,երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 2016 թվականի դեկտեմբերի 23-ին 14 երկրի կողմ ձայների արդյունքում Թելավիվից պահանջել է վերջ դնել քաղաքատիպ ավանների կառուցմանը: