Ծայրահեղական խմբերն անիրական քայլերի են ձգտում
Իրանի մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության ղեկավարի խոսքերով՝ ծայրահեղական խմբերը փորձում են աշխարհում անիրական ու շեղված ներկայացնել կրոնը, տարբեր դավանանքների միջև շփոթություն առաջացնելով:
Թբիլիսիում Վրաստանի կրոնների հարցով պետական գործակալության տնօրեն Զազա Վաշաղմաձեի հետ հանդիպման ժամանակ, Աբուզար Էբրահիմի Թորքամանն ասել է.«Հաշվի առնելով պատմական ու մշակութային ընդհանրությունները, մասնավորապես` երկու երկրի միջև կրոնական հարցերով երկխոսության նշանակությունը, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել` աշխարհում կայուն խաղաղության ու անվտանգության հաստատման և տևական անդորր ստեղծելու ուղղությամբ»: Այս մասին ապրիլի 2-ին, հաղորդել է «Մեհր» գործակալությունը :
«Հոգևորականները պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն` կրոնից իրական և հստակ պատկերացում ստեղծելու նաև կրոնի ուսուցման ուղղությամբ». հավաստել է Թորքամանը:
Հանդիպմանն անդրադառնալով Իրան-Վրաստան դրական հարաբերություններին , Վաշաղամաձեն կարևորել է տարբեր ոլորտներում երկու երկրի միջև համագործակցությունների զարգացումն ու ընդլայնումը:
Իրանի մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության ղեկավարը Վրաստանի կրթության ու գիտության նախարարի պաշտոնական հրավերով մեկնել է Թբիլիսի: Այցի նպատակը մշակութային, գիտական ու համալսարանական համագործակցությունների զարգացման շուրջ մտքերի փոխանակումն է հայտարարվել: