Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կբացվի երկու ամսից
Ապրիլ 11, 2017 07:46 Asia/Tehran
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կբացվի ընթացիկ տարվա հունիս ամսին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանը, փոխանցում է Սպուտնիկ Georgia-ն:
«Թուրք արտադրողների արտադրանքն աշխարհի տարբեր երկրներ կմատակարարվի Կարսի լոգիստիկ կենտրոնի միջոցով, որը կխնայի ժամանակը և կնվազեցնի ծախսերը»,- ասել է թուրք նախարարը:
Անդրադառնալով ԲԹԿ նախագծի մանրամասներին` Արսլանը նշել է, որ Կարսից դեպի Բաքու կգործի երկաթուղային մեկ գիծ, իսկ հետագայում երթուղին կշարունակվի մինչև Ղազախստան և Թուրքմենստան` հասնելով մինչև Չինաստան:
armedia.am
Պիտակ