2018թ. անվարորդ բեռնատարները սերիական արտադրության կդրվեն
https://parstoday.ir/hy/news/world-i59522-2018թ._անվարորդ_բեռնատարները_սերիական_արտադրության_կդրվեն
Չինական FAW ընկերությունը հայտնել է 2018 թվականին անվարորդ բեռնատարները սերիական արտադրության մեջ դնելու ծրագրերի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2017 05:24 Asia/Tehran
  • 2018թ. անվարորդ բեռնատարները սերիական արտադրության կդրվեն

Չինական FAW ընկերությունը հայտնել է 2018 թվականին անվարորդ բեռնատարները սերիական արտադրության մեջ դնելու ծրագրերի մասին:

Անվարորդ բեռնատարի հաջող փորձարկումներն ընկերությանը մղել են սերիական արտադրության գործընթացն արագացնելուն: Այս մասին գրում է Life.ru-ն:

Ըստ Xinhua-ի՝ փորձարկումների ժամանակ անվարորդ բեռնատարն առանց սխալվելու ճանաչել է լուսակիրների ազդանշանները, ինքնուրույն դանդաղեցրել եւ արագացրել է ընթացն ու փոխել երթեւության գիծը: Մեքենան ինքնուրույն փոխել է երթուղին՝ կախված ճանապարհներին տիրող իրադրությունից:

FAW-ի ղեկավար Հու Հանցզեն հայտնել է, որ հաճախորդների շրջանում անվարորդ բեռնատարների նկատմամբ հետաքրքրություն կա, նույնիսկ նախնական պատվերներ են ստացել:

Ընկերությունն արդեն նախապատրաստել է անհրաժեշտ արտադրական հզորություններն ու գործընկերներ գտել՝ անվարորդ մեքենաները սպասարկելու համար:

News.am