2016 թվականին աշխարհում սովյալների թիվը 28 մլն-ով ավելացել է
Ապրիլ 18, 2017 19:03 Asia/Tehran
Անցյալ տարի պարենի ծայրահեղ անբավարարություն ունեցող մարդկանց թիվը ավելացել է 28 մլն-ով:
Այս մասին RT-ին հայտնել է Եվրահանձնաժողովին առընթեր Միավորված հետազոտական կենտրոնի մամուլի ծառայության աշխատագկից Նինա Կայանդերը:
2016 թվականի դրությամբ՝ ամբողջ աշխարհում 108 մլն մարդ ապրում է պարենային անկայունության վիճակում:
Հետազոտողների կարծիքով՝ սովի հիմնական պատճառներն են զինված հակամարտությունները եւ կլիմայի փոփոխությունը:
Նշվում է, որ սովի խնդիր կա Հարավային Սուդանում, Սոմալիում, Եմենում եւ Նիգերիայի հյուսիս-արեւելքում: Պարենային եւ հումանիտար ահռելի օգնության կարիք ունեն նաեւ Իրաքը, Սիրիան, Մալավին եւ Զիմբաբվեն:
News.am
Պիտակ