Կանադայի վարչապետը հայտարարություն է տարածել Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i60062-Կանադայի_վարչապետը_հայտարարություն_է_տարածել_Ցեղասպանության_տարելիցի_կապակցությամբ
Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 23, 2017 15:07 Asia/Tehran
  • Կանադայի վարչապետը հայտարարություն է տարածել Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ:

 

Կանադայի կառավարության ղեկավարի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ ապրիլի 24-ին նշվում է Ցողասպանության զոհերի հիշատակը եւ հիշեցվում, որ 2015 թվականին Կանադայի խորհրդարանը միաձայն հավանություն է տվել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին օրինագծին:

«Այսօր մենք հանդիսավորությամբ հավաքվում ենք ոգեկոչելու Հայ ժողովրդի զավակների ողբերգական կորուստը, որը տեղի է ունեցել ավելի քան մեկ դար առաջ», - ասված է Կանադայի վարչապետի հայտարարությունում:

«Այսօր մենք հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր անարդարացիորեն կորցրեցին իրենց կյանքը և տառապեցին ցեղասպանության ժամանակ: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց և նրանց ժառանգներին, որոնցից շատերը այժմ բնակվում են Կանադայում», - հավելել է Թրուդոն, հիշեցնելով, որ 2015 թվականին Կանադայի խորհրդարանը միաձայն հավանություն է տվել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին օրինագծին:

lragir.am/