Այսօր Ֆրանսիայում կայանում է նախագահական ընտրություններ
Ապրիլի 23-ին անվտանգության ապահովման պայմաններում ֆրանսիացիները քվեարկում են նախագահական ընտրությունների առաջին փուլում։
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն` սա Ֆրանսիայի նախագահական ընտրությունների 15-րդ շրջանն է:
Այս տարի ֆրանսիացիներն ընտրություն են կատարելու 11 թեկնածուների ցանկից։ Ընտրացուցակներում 47 մլն ընտրողների անուններ են գրանցված:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածուներն են «Շարժում կուսակցության» ղեկավար Էմանուել Մաքրովը, «Ազգային ճակատ» ծայրահեղական կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը, «Հանրապետական» կուսակցությունից Ֆրանսուա Ֆիյոնը և սոցիալիստական կուսակցությունից Ժան Լուկ Մելանշոնը:
Արտասահմանում բնակվող ֆրանսացիները շաբաթ օրը մասնակցել են ընտրություններին:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները այսօր կշարունակվեն տեղական ժամանակով մինչև երեկոյան ժամը 19-ը: