Հայտնի են Ֆրանսիայի նախագահական ընտրությունների exit-poll-ի տվյալները
https://parstoday.ir/hy/news/world-i60114-Հայտնի_են_Ֆրանսիայի_նախագահական_ընտրությունների_exit_poll_ի_տվյալները
Բելգիական RTBF հեռուստաալիքը ներկայացրել է Ֆրանսիայում անցկացվող նախագահական ընտրությունների արդյունքների մասին առաջին էքզիթ փոլերի տվյալները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2017 18:23 Asia/Tehran
  • Հայտնի են Ֆրանսիայի նախագահական ընտրությունների exit-poll-ի տվյալները

Բելգիական RTBF հեռուստաալիքը ներկայացրել է Ֆրանսիայում անցկացվող նախագահական ընտրությունների արդյունքների մասին առաջին էքզիթ փոլերի տվյալները:

Lenta.ru-ի փոխանցմամբ` այդ տվյալների համաձայն` երկրորդ փուլ են անցնում երկրի տնտեսության նախկին նախարար Էմանուել Մակրոնը և «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը:

«Առա՛ջ» շարժման թեկնածու Էմանուել Մակրոնը հավաքել է ընտրողների ձայների 24 տոկոսը, Լե Պենը` 22 տոկոսը: Երրորդ տեղը զբաղեցրել է «Հանրապետականներ» աջակենտրոն կուսակցության թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը` հավաքելով ձայների 20.5 տոկոսը:

Նրանց հաջորդում է «Չհնազանդվող Ֆրանսիա» շարժման ներկայացուցիչ Ժան Լյուկ Մելանշոնը` 18 տոկոս ձայնով:

Եթե թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի առաջին փուլում 50 տոկոսից ավելի ձայն ստանալ, ապա ֆրանսիացիները նախագահին կընտրեն երկրորդ փուլով, որը կանցկացվի մայիսի 7-ին:

Tert.am