Ֆրանսիայի նախագահական ընտրություններում առաջ են անցել Մաքրոնն ու Լըպենը
https://parstoday.ir/hy/news/world-i60136-Ֆրանսիայի_նախագահական_ընտրություններում_առաջ_են_անցել_Մաքրոնն_ու_Լըպենը
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ձայների հաշվարկման նախնական արդյունքները վկայում են այն մասին, որ կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում մյուս թեկնածուներից առաջ են անցել «Շարժման մեջ» հոսանքը ներկայացնող Էմանուել Մաքրոնն ու Ֆրանսիայի Ազգային ճակատ ծայրահեղական կուսակցության թեկնածու Մարին Լըպենը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 24, 2017 00:59 Asia/Tehran
  • Ֆրանսիայի նախագահական ընտրություններում առաջ են անցել Մաքրոնն ու Լըպենը

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ձայների հաշվարկման նախնական արդյունքները վկայում են այն մասին, որ կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում մյուս թեկնածուներից առաջ են անցել «Շարժման մեջ» հոսանքը ներկայացնող Էմանուել Մաքրոնն ու Ֆրանսիայի Ազգային ճակատ ծայրահեղական կուսակցության թեկնածու Մարին Լըպենը:

Համաձայն «Գարդիան» օրաթերթի ինտերնետային կայքէջի հաղորդման, Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ձայների հաշվարկման նախնական արդյունքների համաձայն Էմանուել Մաքրոնը շահել է ձայների 23.7, իսկ Մարին Լըպենը 21.7 տոկոսը:

Այս արդյունքներով Մաքրոնն ու Լըպենը մրցելու են մայիսին նախատեսված Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:

Այս ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Ֆրասուա Ֆիոնն ու Ֆրանսիայի ձախակողմյան թևը ներկայացնող Ժան Լուք Մելանշոնը հավաքել են ձայներ 19.5 տոկոսը:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլն ավարտվելուց և նախնական արդյունքները հայտարարվելուց հետո, Փարիզի մի խումբ քաղաքացիներ համախմբվել են այդ քաղաքի «Բասթիլ» հրապարակում:

Ֆրանսիայի ոստիկանության ուժերը արցունքաբեր գազեր օգտագործելով ցրել են բողոքարարներին:

Ֆրանսիայի նախագահական ընտրություններն անվտանգության խիստ միջոցառումների ներքո կիրակի առավոտյան սկսվեցին 66 հազար ընտրատեղամասերում և ավարտվեցին կիրակի երեկոյան:

Սա Ֆրանսիայում նախագահական ընտրությունների 11-րդ շրջանն է համարվում: